Պուտինը դատապարտեց Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունը

39

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին և կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի առաջնորդը խստորեն դատապարտել է Ավստրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակումը՝ այն որակելով որպես դաժան ու ցինիկ հանցագործություն:

«Ահաբեկչական ուժերը չեն կարողանա վախեցնել ոչ մեկին, տարաձայնություններ ու թշնամանք սերմանել տարբեր դավանանքի տեր մարդկանց միջև», շեշտել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը:

Պուտինը նաև վերահաստատել է Ավստրիայի և այլ երկրների հետ ահաբեկչության դեմ պայքարում սերտ համագործակցություն հաստատելու Ռուսաստանի պատրաստակամությունը: