Պուտինը՝ տիեզերքում Ռուսաստանի առաջնահերթությունների մասին

34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թվարկել է տիեզերական ոլորտում երկրի առաջնահերթությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է սեփական տիեզերական ենթակառուցվածքի բարելավումը, ապարատների խմբավորման ավելացումն ու որակական բարելավումը և սկիզբ դրված ծրագրերի ռիթմիկ շարունակությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոսկոսմոսը» մասնավոր ընկերության հետ համաձայնության է եկել Իլոն Մասկի ընկերության ստեղծած տիեզերանավի մրցակից կառուցելու վերաբերյալ: