Ում կողմն է այս պատերազմում ԱՄՆ կամ ինչու է աշխատում GPS համակարգը

147

Արցախի վրա հարձակումը իրականացրած ադրբեջանա-թուրքական դաշինքը իր հարձակողական գործողություններում ակտիվ կերպով օգտագործում է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Ինչպես նշում են շատ մասնագետներ նման ծավալի անօդաչուների օգտագործումը աննախադեպ է, ինչի պատճառով էլ այս ռազմական գործողությունները կոչում են նաև որպես 5-րդ սերնդի պատերազմ:

Ադրբեջանա-թուրքական դաշինքը օգտագործում է հիմնականում իսրայելական և թուրքական ԱԹՍ-ներ, որոնք ապահովում է ռազմական հարվածների մեծ ճշգրտությունը: Սակայն նկատենք, որ այդ ԱԹՍ-ների աշխատանքի ճշգրտությունը պայմանավորված է ամերիկյան GPS (Global Positioning System) Գլոբալ տեղորոշման համակարգի աշխատանքի արդյունավետությունից։

Մասնագետները նշում են, որ ամերիկյան Գլոբալ տեղորոշման համակարգը՝ GPS-ը(որի գործունեության համար ԱՄՆ օգտագործում է մոտ 30 արբայնակ), ունի երկու կարևոր բաղկացուցիչ՝ քաղաքացիական օգտագործման համար և ռազմական։ Քաղաքացիական նպատակով օգտագործողների համար համակարգի տեղորոշման հնարավոր անճշտությունը կազմում է մինչև 15 մետր։

Սա նշանակում է, որ օգտագործել նմանատիպ ճշտության համակարգ ռազմական նպատակների համար անհեռանկար է։ Օրինակ եթե տանկ են թիրախավորում ապա ճշգրիտ հարվածել անհնար է՝ արկը մեծ հավանականությամբ կպայթի մինչև 15 մետր հեռավորության վրա չվնասելով ռազմատեխնիկան։

Ռազմական GPS-ի ճշգրտությունը՝ այսինքն հնարավոր սխալը արդեն կազմում է 10 սանտիմետր։ Սա նշանակում է, որ նույն այդ տանկին, արդեն ռազմական համակարգով թիրախավորելու դեպքում հնարավոր կլինի խոցել մեծ հավանականությամբ։

Հայտնի է, որ այս պատերազմում Ադրբեջանը օգտագործում է իսրայելական և թուրքական արտադրության ճշգրիտ խոցման զինատեսակներ, որոնք աշխատում են բացառապես ամերիկյան GPS համակարգի շնորհիվ։

Մյուս կողմից էլ հայտնի է, որ գլոբալ տեղորոշման համակարգերը այնպես են մշակվում, որ դրանց «տերերը» (GPS-ի դերքում՝ ԱՄՆ-ն) անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան աշխարհի ցանկացած անկյունում նվազեցնեն դրանց ճշգրտությունը։ Սա է նաև պատճառը, որ մեծ տերությունները (Ռուսաստան, Չինաստան) մշակում են տեղորոշման սեփական համակարգերը, որպեսզի հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կախման մեջ չհայտնվեն ամերիկյան GPS-ից, որի ճշգրտությունը ԱՄՆ-ի կառավարությունը կարող է փոփոխել աշխարհի ցանկացած հատվածում ըստ իր հայեցողության։

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ ճշգրիտ տեղորոշման համակարգերը, օրինակ ռազմական GPS-ը, հնարավոր է օգտագործել միայն այդ համակարգի սեփականատիրոջ՝ տվայլ դեպքում ԱՄՆ-ի, համաձայնությամբ։

Այսինքն հարց է առաջանում, ինչո՞ւ ԱՄՆ-ն չի նվազեցնում այդ համակարգի աշխատանքի ճշգրտությունը մեր տարածաշրջանում, տվյալ դեպքում ռազմական գործողությունների գոտում, և արդյոք սա նշանակում է, որ կա պաշտոնական Վաշինգտոնի, այսպես ասենք, լռելյալ համաձայնությունը այս պատերազմի վարման համար։