«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի՝ հայերին սպանելու կոչի կապակցությամբ ՈւԵՖԱ-ն հայտարարություն է արել

52

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հայտարարություն է տարածել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի՝ հայերին սպանելու կոչի կապակցությամբ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ըստ ՈւԵՖԱ-ի, առաջիկա հետաքննության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ:

«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի համաձայն, կարգապահության և էթիկայի հարցերով տեսուչ է նշանակվել «Ղարաբաղ»  ֆուտբոլային ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունները քննելու նպատակով», ասված է հայտարարության մեջ: