Մերկելը Վիեննայի հարձակումներն անվանեց հարձակում եվրոպական ընդհանուր արժեքների դեմ

52

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի ցավակցություն է հայտնել իր ավստրիացի պաշտոնակից Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և դրանք անվանել է հարձակում եվրոպական ընդհանուր արժեքների դեմ: Այս մասին լրագրողներին հայտնել են Գերմանիայի Դաշնային կառավարության մամուլի ծառայությունից:

«Այդ վախկոտ հարձակումը հարձակում է մեր ընդհանուր եվրոպական արժեքների դեմ, որոնք այժմ անհրաժեշտ է է՛լ ավելի ակտիվորեն պաշտպանել», ասվում է Մերկելի հեռագրում: