Հրթիռակոծվել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնը

45

Նախնական տվյալներով կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը《Սմերչ》 կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։

Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ են պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ, որտեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։Տուժածների մասին տվյալները ճշտվում են։