Ինտերպոլը հայտարարել է Ավստրիային օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

38

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Ավստրիայի իշխանություններին՝ կապված Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

«Վիեննայում տեղի ունեցած մահացու հարձակումից հետո, մեր հակաահաբեկչական ստորաբաժանումը կապի մեջ է Ավստրիայի իշխանությունների հետ, որոնք դեռևս հետաքննություն են անցկացնում: Ինտերպոլը կտրամադրի անհրաժեշտ աջակցություն», գրել է նա այսօր Twitter-ում: