Թրամփն այս պահին Բայդենին գերազանցում է այն նահանգներում, որտեղ ընթանում է ձայների հիմնական պայքարը․ ԶԼՄ-ներ

121

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը առավելություն ունի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նկատմամբ այն նահանգներում, որտեղ ընթանում է ձայների հիմնական պայքարը: Հարցման տվյալները տրամադրում է Real Clear Politics պորտալը:

Այովայում Թրամփը ստացել է ձայների 47,2%-ը, Բայդենը՝ 45,8%-ը: Ջորջիայում Թրամփն ունի 47,8%, Բայդենը՝ 47,6%:

Օհայոյում Թրամփը հավաքել է ձայների 47,4%-ը, Բայդենը՝ 46%: Հյուսիսային Կարոլինայում Թրամփի համար տրվել է ձայների 47,8%-ը, Բայդենը՝ 47,2%: