Ավստրիան սահմանների վերահսկողությունն ուժեղացնում է

31

ՏԱՍՍ-ը հաղորդում է, հարեւան երկրների հետ համաձայնեցմամբ՝ Ավստրիան սահմանների վերահսկողությունն ուժեղացնում է:  Վիեննայի կենտրոնում հրաձգությունն ու անմեղ քաղաքացիների սպանություններն են ստիպել անվտանգությունն  ամրապնդել։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է հանրային անվտանգության ոստիկանության գլխավոր տնօրեն Ֆրանց Ռուֆը։

Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում քաղաքի 6 կետերում տեղի է ունեցել հրաձգություն, այդ թվում՝ սինագոգի մոտ։ Մահացել է 2 մարդ, 15-ը վիրավորվել է, որոնց թվում՝ մեկ ոստիկան։ Հրաձիգներից մեկին ոստիկանները վնասազերծել են։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունը կատարել են մի քանի լավ զինված մարդիկ։

Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը եւ կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում տեղի ունեցածը որակել են ահաբեկչական ակտ։

Ավստրիայի բնակչությանը հրահանգված է խուսափել հանրային վայրերից եւ տրանսպորտից, ինչպես նաեւ չտարածել հատուկ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ լուսանկարներ եւ տեսանյութեր