Ավստրիայի ՆԳ նախարարը հայտարարեց 22 վիրավորների մասին

36

Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում չորս մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել: Այս մասին այսօր հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը:

«Չորս զոհ կա հանցագործի խղճին: Այժմ մենք տեղեկություններ ունենք, որ 22 մարդ վիրավորվել է», ասել է նա Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ահաբեկչի հետ փոխհրաձգության արդյունքում վիրավորված ոստիկանին հաջողությամբ վիրահատել են, նրա վիճակը կայունացել է: