2021-ին դեֆիցիտը կկազմի 274 միլիարդ դրամ

59

2021 թվականի պետական ​​բյուջեի նախագծի համաձայն` ՀՀ իշխանությունները նախատեսում են 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել: Պլանավորված ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի: Այս մասին նոյեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այսպիսով, դեֆիցիտը կկազմի  274 միլիարդ դրամ:

«Սպասվում է, որ 2021 թվականին հարկային եկամուտները 1 տրիլիոն 501 միլիարդ դրամ կկազմեն, շուրջ 45 միլիարդ դրամ` մյուս մուտքերը եւ 23 միլիարդ դրամ` պաշտոնական դրամաշնորհները»,- նշել է  նախարարը: