Ֆրանսիան կարգելի իր տարածքում թուրք ազգայնականների կազմակերպության գործունեությունը

55

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը նախատեսում է հասնել այն բանին, որ արգելվի թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը երկրում դրա մասնակիցների կազմակերպած անկարգություններից հետո: Այս մասին Դարմանենն այսօր հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) օրենսդրության և գլխավոր վարչության հանձնաժողովի նիստում:

«Մենք վճռական ենք տրամադրված՝ պայքարելու [արմատական] կազմակերպությունների դեմ։ Նրանցից ոմանց գործունեության արգելքն արդեն հաստատվել է նախարարների խորհրդի որոշմամբ», ասել է նա: