Չգիտեմ՝ ինչո՞ւ է պարոն Թաթոյանը նման արտահայտություն արել. Զարուհի Բաթոյան

36

Չգիտեմ՝ ինչո՞ւ է պարոն Թաթոյանը նման արտահայտություն արել. ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասել է  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Անդրադարձի առիթը  ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառմումն է, որում նա նախարարության ղեկավար այն անձնակազմից եւ մյուս պատասխանատուներից, ովքեր անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում է գիտակցել սահմանադրական պարտականությունները ՄԻՊ-ի  նկատմամբ եւ սեփական կարգավիճակի լրջությունը  եւ բացառել անպատասխանատու վերաբերմունքը ու ապահովել լիարժեք համագործակցություն ՄԻՊ գրասենյակի  աշխատակազմի հետ:

Զարուհի Բաթոյանի դիտարկամբ՝ նախարարությունը համագործակցել է ՄԻՊ գրասենյակի հետ եւ պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել։ Նրա խոսքով՝ ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ այդ կառույցի  հետ համագործակցում են, ընդ որում՝ ավելի սերտ։

Հարցին, թե ՄԻՊ-ի գրառման մեջ բարձրաձայնած դիտարկումները իրականությանը չեն համապատասխանո՞ւմ, Զարուհի Բաթոյանը կարճ պատասխանեց․

«Իմ կարծիքով՝ ոչ»։

Մյուս հարցին, թե դիմելո՞ւ է քայլերի, թե՞ ոչ, նախարարն ասել է, որ հիմա չի կարող մեկնաբանել:

Աղբյուր՝ News.am