Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել. Բաթոյան

68

Պարգևավճարների թեման վերջին օրերին բուռն քննարկումների տեղիք է տվել: Այդ առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ վերջին անգամ սեպտեմբերին է պարգևավճար ստացել, որն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

«Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել։ Բնականաբար, պարգևավճար չեմ ստանալու։ Իսկ սեպտեմբերին  և՛ աշխատավարձս, և՛ պարգևավճարն ուղղել եմ հիմնադրամին»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով  նաև ամսական վճարումներ է կատարում: