Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

43

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Թվիթերում «Ռոմա»-ն  անց է կացրել քվեարկություն, որի արդյունքում էլ  Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր  «Ֆիորենտինա»-ին:  Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Պեդրոն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»խաղն ավարտվել է  2:0 հաշվով, և  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: