Կամավորականներն Ավետարանոց գյուղի շրջակայքում մերձամարտ են վարել 22 հոգանոց թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին

96

Արցախի նախագահի մամլո խսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ:

«Ի դեպ, Շահեն Մեղրյանի անվան՝ շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ մեծ ցանկության դեպքում կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել»,- գրել է Վահրամ Պողոսյանը: