Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շրջանակներում երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ

46

Իրանական կողմը պատրաստ է միջուկային գործարքի շրջանակներում երկխոսության գնալ ԱՄՆ հաջորդ նախագահի հետ, ով էլ դա լինի: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Մենք ելնելու ենք այն բանից, թե ինչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ նոր կառավարությունը, անկախ նրանից, թե որ կուսակցությանը նա կպատկանի: Երկխոսության շրջանակը պարզ է՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր», ասել է նա: