Թրամփը կարող է պաշտոնից հեռացնել ԱՄՆ վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետին

45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում կայացած հանրահավաքում իր ելույթի ժամանակ ակնարկել է, որ հնարավոր է պաշտոնից հեռացնի վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ Էնթոնի Ֆաուչիին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հանրահավաքի ընթացքում հանդիսատեսը սկսեց վանկարկել «հեռացնել Ֆաուչիին»: Ի պատասխան՝ նախագահն ասաց, որ Ֆաուչին սխալվել է կորոնավիրուսին վերաբերող շատ հարցերում:

Ավելի վաղ Ֆաուչին ԱՄՆ իշխանություններին բազմիցս կոչ էր արել ուժեղացնել սանիտարական միջոցառումներն ու կարանտինային սահմանափակումները կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, մինչդեռ Թրամփն առավել հաճախ արտահայտվել է նման միջոցների դեմ: