Ընտրությունների նախօրեին Բայդենն առաջատար դարձավ չորս կարևոր նահանգներում

47

Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենին հաջողվել է արժանանալ չորս հիմնական նահանգների՝ Փենսիլվանիայի, Ֆլորիդայի, Արիզոնայի և Վիսկոնսինի բնակիչների աջակցությանը, գրում է New York Times-ը:

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Բայդենը նախագահ Թրամփի նկատմամբ ակնհայտ առավելություն ունի ընտրության հարցում տատանվող ամենակարևոր չորս նահանգներում, որտեղ նա ստացել է այն ընտրողների աջակցությունը, ովքեր չեն մասնակցել 2016-ի ընտրություններին և այժմ պատրաստ են իրենց ձայնը տալ գլխավորապես դեմոկրատների օգտին: