Ալիևը կրկին հայտարարեց․ «Բաքուն պատրաստ է դադարեցնել մարտերը, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը»

140

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը ստանձնի Լեռնային Ղարաբաղից զորքերը դուրս բերելու կոնկրետ պարտավորություններ», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Եթե Հայաստանն այսօր դադարեցնի ռազմական գործողությունները և բանակցային սեղանի շուրջ, ցուցադրելով կառուցողական դիրքորոշում, ստանձնի պարտավորություններ զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից, մենք պատրաստ ենք դադարեցնել», ասել է Ալիևը Բաքվում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի հետ հանդիպման ժամանակ: