Իրանի ԱԳ նախարարը մտահոգություն հայտնեց Ղարաբաղի շրջանում ահաբեկիչների առկայության առնչությամբ

58

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներկայության կապակցությամբ: Իրանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի նրանց ներկայությունը իր սահմաններին:

Ըստ նրա, «այսօր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ չկան սահմանամերձ շրջաններում, բայց իրանական սահմանի անմիջական հարևանությամբ նրանց ներկայության հավանականությունը մեծ է, և Թեհրանը այդ առնչությամբ առանձնահատուկ մտահոգություն է հայտնել [հակամարտության] կողմերին»:

«Բանակցությունների ընթացքում մենք տեղեկացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, որ Իրանը դա չի հանդուրժի»,  հավելել է արտգործնախարարը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: