Թուրքական սփյուռքն աշխարհում․ Ռուսաստանը 17-րդ տեղում է

195

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց այն երկրների նորացված ցուցակը, որտեղ ապրում են Թուրքիայից ներգաղթյալները, ինչպես նաև այնտեղ բնակվող թուրքերի թիվը:

Այդ տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, աշխարհի 152 երկրներում ապրում է շուրջ 5 միլիոն թուրք:

Ահա առաջատար 20 երկրների ցանկն ու Թուրքիայից ներգաղթյալների թիվը.

1. Գերմանիա՝ 2 միլիոն մարդ:
2. Ֆրանսիա՝ 700 հազար մարդ:
3. Հոլանդիա՝ 500 հազար մարդ:
4. Մեծ Բրիտանիա՝ 400 հազար մարդ:
5. ԱՄՆ՝ 300 հազար մարդ:
6. Ավստրիա՝ 250 հազար մարդ:
7. Բելգիա՝ 240 հազար մարդ:
8. Ավստրալիա՝ 150 հազար մարդ:
9. Շվեյցարիա՝ 130 հազար մարդ:
10. Դանիա՝ 75 հազար մարդ:
11. Կանադա՝ 70 հազար մարդ:
12. Շվեդիա՝ 62,5 հազար մարդ:
13. Սաուդյան Արաբիա՝ 60 հազար մարդ:
14. Բուլղարիա՝ 60 հազար մարդ:
15. Ադրբեջան՝ 55 հազար մարդ:
16. Իտալիա՝ 50 հազար մարդ:
17. Ռուսաստան՝ 40 հազար մարդ:
18. Հունաստան՝ 25 հազար մարդ:
19. Վրաստան՝ 22 հազար մարդ:
20. Նորվեգիա՝ 21 հազար մարդ:

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ վերը նշված թվերը նվազագույն ուղենիշներ են: Քանզի ոչ բոլոր քաղաքացիներն են գրանցվում հյուպատոսության կողմից և չեն ընդգրկվում արտաքին գործերի նախարարության վիճակագրության մեջ:

Առանձին խնդիր է այս կամ այն երկրում այս խմբերի ներկայացուցիչների զբաղեցրած կարգավիճակը՝ նրանց մասնագիտությումը, սոցիալական ստատուսը, կապերն ու սոցիալական կապիտալը, գործունեության աստիճանը և այլն:

Կասկած չկա, որ այս տեսակի տվյալները պահվում և մշակվում են Թուրքիայի մասնագիտացված գերատեսչությունների կողմից թուրքական սփյուռքի հետ հետագա աշխատանքի առումով:

Արդեն հիմա մի շարք երկրներում կրիտիկական ծավալների հասած թուրքական սփյուռքը պետք է դիտարկվի ոչ պարզապես որպես Թուրքիայի ղեկավարության օբյեկտ, օրինակ՝ որպես ընտրող (կիրառելի է Թուրքիայի քաղաքացիությունը պահպանողների համար):

Այլ նաև որպես սուբյեկտ, որը հենց թեկուզ արտերկրում իր ապրելու փաստով, կամա թե ակամա, սկսում է ազդել իր բնակության երկրի վրա: Էլ չենք ասում, եթե դրան ավելացնեք իմաստալից ռազմավարություն՝ մարտավարություն:

Սփյուռքն արդեն իսկ թուրքական բանալին է դեպի «եվրոպական դուռը», ինչը տարեցտարի ավելի նկատելի է դառնում: