Չե՞ք հասկանում, թե ինչ է ասել Պուտինը. Լևոն Տեր-Պետրոսյան

81

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դիտարկում է արել ՌԴ նախագահ Պուտինի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի պատասխանի վերաբերյալ:

«Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»,- ասել է Տեր-Պետրոսյանը։ 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի պատասխանում մասնավորպաես ասված էր. «Հայաստանի հետ կնքված պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի ողջ անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք»։