Ովքե՞ր են աջակցում Թրամփին, ովքե՞ր՝ Բայդենին

54

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու տոկոսային կետով ավելի քիչ է հետ մնում իր մրցակից Ջո Բայդենից: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով հարցման տվյալները: Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 27-29-ը:

Նշվում է, որ Թրամփին պատրաստ է աջակցել հարցվածների 44%-ը, իսկ Բայդենին՝ 52%-ը:

Թրամփին աջակցում են սպիտակամորթ տղամարդիկ, գյուղացի ընտրողները և սպիտակ ավետարանական քրիստոնյաները: Բայդենին աջակցում են կին ընտրողները, իսպանախոսները, սևամորթները և ամերիկացի երիտասարդները:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: