Հայաստանի դիմումի հետ կապված կոնկրետ ձևաչափերը կքննարկվեն. Զախարովա

46

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն:

«Տվյալ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչեցվել է Հայաստանի դիմումի առիթով: Այն, ինչ կապված է կոնկրետ ձեւաչափերի հետ, լրացուցիչ կքննարկվի»,- Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Զախարովան:

Նա նաև  հիշեցրել է, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

 Հիշեցնենք, որ  Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անվտանգության ապահովման համար  Հայաստանին օժանդակելու հարցով խորհրդակցություններ սկսելու խնդրանքով: