ԵՄ երկրներում պատվաստումները կիրականացվեն միաժամանակ

33

ԵՄ բոլոր երկրները միանգամից կստանան կորոնավիրուսի պատվաստանյութ՝ բնակչության թվին համապատասխան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքներից հետո, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«ԵՄ բոլոր երկրները պատվաստանյութը կստանան միևնույն ժամանակ նույն պայմաններում՝ ըստ իրենց բնակչության թվաքանակի»,  ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, ԵՄ ղեկավարները գագաթաժողովի ժամանակ համաձայնել են արագացնել արևմտյան կորոնավիրուսի պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները՝ արագացնելով արդյունքների մշակումը: