Բաքուն հերքում է Ստեփանակերտի ու Շուշիի գնդակոծումը

51

ՏԱՍՍ-ը գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հաղորդագրությունները Ստեփանակերտը և Շուշին գնդակոծելու մասին:

«Այս մասին տեղեկատվությունը սուտ է, որն ուղղված է իրավիճակի սրմանը», շաբաթ օրը գերատեսչությունը հայտնել է իր Telegram ալիքում:

Պաշտպանության նախարարությունը շեշտել է, թե իբր «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան հարվածներ են հասցնում միայն հակառակորդի կրակակետերին»: