ԱՄՆ-ն քննարկում է Ղարաբաղ սկանդինավյան երկրների խաղաղապահներ բերելու հարցը

68

ԱՄՆ-ն աջակցում է սկանդինավյան խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ տանելու գաղափարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում հայկական սփյուռքի ներկայացուցիչների առջև:

«Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահություն անհաջող նախաձեռնություն է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար: Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համաձայնության գան սկանդինավյան խաղաղապահների տեղակայման հարցում: Մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ խաղաղապահ ուժեր կազմելու նպատակով, որոնց հնարավոր կլինի տեղափոխել տարածաշրջան՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար», Օ’Բրայենի խոսքերը մռջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։