Ալիևը բողոքել է, որ Հայաստանի դեմ չեն կիրառվել պատժամիջոցներ

59

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունն անհաջողություն ունեցավ Հայաստանի դեմ պատժամիջոցների բացակայության պատճառով:

«Ես այս հարցը բազմիցս բարձրացրել եմ: Հայաստանի դեմ պատժամիջոցները պետք է ընդունվեին այնպես, ինչպես Իրաքի դեմ միանգամից ընդունվեցին, երբ Սադդամ Հուսեյնը գրավեց Քուվեյթը: Լուրջ պատժամիջոցներ են սահմանվել Իրաքի դեմ: Եթե ​​նույնը արվեր Հայաստանի դեմ, ապա նրանք հետ վերցրած կլինեին իրենց ուժերը», ասել է Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: