Ադրբեջանը հայտարարել է «Հայաստանի ԶՈՒ կողմից իր տարածքի գնդակոծման մասին»

133

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «հանրապետության երեք շրջանների՝ Տերտերի, Աղդամի և Աղջաբաբեդիի՝ հայ զինծառայողների կողմից գնդակոծությունների մասին», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Հոկտեմբերի 31-ին, ժամը 6.00-ին Հայաստանի զինված ուժերը հրետանային կրակի են ենթարկել Տերտերի, Աղդամի և Աղջաբաբեդիի շրջանների տարածքները», ասված է հաղորդագրության մեջ: