Ադրբեջանը հայտարարել է․ «Հայկական կողմը, որը գրոհայիններ է ներգրավում, պատրաստում է կեղծ տեսանյութեր, որպեսզի մեղադրի Բաքվին»

89

«Լեռնային Ղարաբաղում Սիրիայից և Իրաքից քուրդ գրոհայիններ են կռվում Հայաստանի կողմից», ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա հայտարարել է, թե իբր հայկական կողմը պատրաստում է կեղծ տեսանյութեր, որպեսզի մեղադրի Բաքվին՝ հակամարտությանը մասնակցելու համար գրոհայիններ ներգրավելու մեջ: Սա, ըստ Ադրբեջանի նախագահի օգնականի, վկայում է այն մասին, որ «նման անձինք մասնակցում են հակառակ կողմի ռազմական գործողություններին»:

«Այդպիսի ոչ պրոֆեսիոնալ, կեղծ տեսանյութերի ու տեղեկատվության միջոցով հայկական կողմը փորձում է ապացուցել, որ վարձկանները ռազմական գործողություններին մասնակցում են Ադրբեջանի կողմից», ասել է նա:

Նա նշել է, որ Սիրիայից ադրբեջանական համազգեստով ենթադրյալ գրոհայինի հարցաքննության մասին հրապարակված տեսանյութն «ակնհայտ կեղծ է, ներառյալ կադրերի կրկնությունը, որոնք կրկնօրինակվել են խմբագրման ընթացքում»: