Փաշինյանը ռուսաստանցի խաղաղապահներ բերելն անվանեց հակամարտության օպտիմալ լուծում

99

Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «օպտիմալ լուծումը», ուրբաթ օրը տպագրված The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները բերվեն հակամարտության գոտի։ Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ՌԴ-ից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատեն հակամարտության բոլոր կողմերը», ասել է նա: