Թշնամին այսօր առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ

51

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։

Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։