Երկրաշարժից քանդվել են տներ Թուրքիայի արևմուտքում

65

Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգում տեղի է ունեցել 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը:

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սեֆերիհիսարի տարածքում, իսկ օջախը եղել է 16,5 կիլոմետր խորության վրա: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ Իզմիր նահանգում տներ են ավերվել: