Բարեգործական համերգ-դրամահավաք

83

Զինվորների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը իր ՖԲ էջում գրում է։

Բարի լույս հայերին: Հիշում եք չէ՞, որ այսօր ժամը 13:00-ին մեր առաջին բացօդյա բարեգործական համերգ-դրամահավաքն է Armenian State Symphony Orchestra-ի մասնակցությամբ (Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն): Ողջ հասույթն ուղղվելու է զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին:

Աշխարհն առուծախ է արյան անձրևում,

Անունս Արցախ է, ես չեմ հանձնվում,

Վառվում է չոր ցախը արմատ չունեցող

Անունս Արցախ է` հուր չվախեցող: