«Արցախի լեռներում կամ Սյունիքում 5 կմ-ը ձեր մոսկովյան ու գլենդելյան ճեմուղու 5 կմ-ը չէ». «Ոսկանապատ»

496

«Այժմ, երբ ցանցային պանիկյորները ստացել են համապատասխան բացատրություններ եւ հանգստացել են, ուզում եմ միայն մի բան ավելացնել: Թվում է՝ դա զուտ 5 կիլոմետր է: Բայց սա միայն նրանց համար, ովքեր երբեք չեն եղել հայկական լեռներում»,- գրում է Ոսկանապատի տելեգրամի ալիքը:

«Օրինակ, իմ հայրենի Սյունիք գյուղից մինչեւ Որոտան գետը մեկ կիլոմետրից էլ քիչ է, սակայն ուղիղ չես կարող գնալ անգամ մեկ ամբողջ օր կորցնելով: Սղնախից մինչեւ Շուշի իսկապես ուղիղ 5 կիլոմետր է: Բայց Արցախի լեռներում կամ Սյունիքում 5 կիլոմետրը դա ձեր մոսկովյան ու գլենդելյան ճեմուղու 5 կիլոմետրը չէ: Շուշին հենց այնպես չեն անվանում բերդաքաղաք: Այն հուսալիորեն պաշտպանված է բնական լանդշաֆտով: Հարավից եւ արեւելքից խորը անանցանելի կիրճեր են: Քաղաք մտնելու միակ միջոցը այն հակառակ կողմով շրջանցելն է: Կկարողանա՞ դա անել դիվերսիոն խումբը Սղնախի կողմից, ավելի լավ է լռեմ»,- գրում է Ոսկանապատի տելեգրամի ալիքը: