Անկարան ու Աթենքը պայմանավորվել են միմյանց օգնել երկրաշարժից հետո

68

Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում միմյանց օգնություն ցուցաբերել Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:

«Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը զանգահարեց մեր նախարարին և իր ցավակցությունը հայտնեց երկրաշարժի կապակցությամբ: Նախարարները պայմանավորվեցին անհրաժեշտության դեպքում փոխօգնության և աջակցության մասին», ասել է աղբյուրը:

6.7 բալ ուժգնությամբ երկրաշարժն այսօր տեղի էր ունեցել Սամոսից 19 կմ հյուսիս-արևմուտք ընկած ծովում և զգացվել էր Աթենքում ու Ստամբուլում: