Այս օրերին Օպերային թատրոնի բեմը քողարկող ցանցեր գործելու համար է ծառայում

41

Ալ.  Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ օրն է առաջնագծի  զինվորին պաշտպանելու համար բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր:

Թատրոնի ամբողջ անձնակազմը 24-ժամյա ռեժիմով աշխատում է մի քանի հերթափոխով: Աշխատանքներին մասնակցում են նաև  գործի գիտակ կամավորներ: