ԱՄՆ-ն ցանկանում է ԱՄԷ-ին վաճառել 50 F-35 կործանիչ

99

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է Արաբական Միացյալ Էմիրություններին 50 հարվածային F-35 կործանիչ վաճառելու առաջարկին աջակցելու մասին, հայտնում է Bloomberg-ը:

Սկզբում Իսրայելը դեմ էր ԱՄԷ-ին ինքնաթիռներ մատակարարելուն: Սակայն հոկտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Բենի Գանցը և վարչապետ Բենիամին Նաթանյահուն համաձայնության հասան:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը հայտարարել է, որ Կոնգրեսի հաստատումը երաշխավորված չէ, քանի որ «այսպիսի վաճառքի հարցում շտապողականությունը ոչ մեկին ձեռնտու չէ»: Իսրայելի գերազանցության պահպանման առնչությամբ մտահոգությունից բացի, նա նշել է, որ F-35- ի տեխնոլոգիան պետք է պաշտպանված լինի ԱՄՆ-ի «համաշխարհային ամենամեծ հակառակորդներից»: