Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակից չէ ՀԱՊԿ-ի ներգրավմանը ղարաբաղյան հակամարտությանը

88

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավելու գաղափարը:

«Ադրբեջանը չի պաշտպանում հակամարտության կամ դրա գոտու համատեքստն ընդլայնելու գաղափարը: Իր տարածքից գնդակոծելով Ադրբեջանի քաղաքները, բնակավայրերը և հակամարտության գոտուց հեռու գտնվող բնակչությանը՝ Հայաստանը փորձում է ստիպել Ադրբեջանին պատասխան կրակ բացել և դրանով երրորդ երկրներին ներքաշել հակամարտության մեջ, ասել է Բայրամովը ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ Բաքուն կպատասխանի նման սադրանքներին “գրավյալ տարածքների ազատագրմամբ”: