Ադրբեջանի՝ ֆոսֆորային ռումբ կիրառելու հավանականությունը կուսումնասիրվի

77

«Տեղեկություններն այն մասին, որ թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր եւ արկեր,  դեռ ուսումնասիրության ընթացքի մեջ է։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ եւ հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում եւ այլ բնակավայրերում հանցագործության եւ խաղաղ բնակիչների դեմ արգելված զենքերի կիրառությունը պետք է աշխարհի ուշադրության կենտրոնում լինի», – ճեպազրույցի ժամանակ նշել է Արծրուն Հովհաննիսյանը։