Պուտինն անվանել է Ղարաբաղում իրավիճակի կարգավորման պայմանը

108

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր կլինի լուծել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն շահերի հավասարակշռություն:

«Որտե՞ղ կամ ո՞րն է այս երկարաժամկետ կարգավորումը: Շահերի հավասարակշռություն գտնելու հարցում, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին՝ որպեսզի ինչպես ադրբեջանական ժողովրդին, որին մենք անսասան հարգանքով ենք վերաբերվում, այնպես էլ հայ ժողովրդի և Հայաստանի շահերը հաշվի առնվեն: Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց միևնույն ժամանակ ստեղծվեն տարածաշրջանային արդյունավետ զարգացման հնարավորություններ», ասել է Պուտինը: