Մոսկվայում նախատեսվում է շուտով սկսել COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումներ

43

Կորոնավիրուսային վարակի դեմ մոսկվացիների զանգվածային պատվաստումները կսկսվեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Պատվաստանյութ արտադրողները մոտենում են մասսայական արտադրության փուլին: Ուստի, հուսով եմ, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք կստանանք մեծ ծավալների պատվաստանյութ, որպեսզի արդեն հնարավորություն տանք ազատորեն գրանցվելու պատվաստումների համար», ասել է Սոբյանինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: