Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ

46

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր երեկոյան ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնեւ, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

 «Այս պահին, երբ տեղի է ունենում այս ճեպազրույցը, տեղի է ունենում Արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալի Սեյեդ Աբաս Արաղչիի հետ։ Այս հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություն կարող եմ տրամադրել  հանդիպման ավարտից հետո»,- ասել է ԱԳՆ մամլո խոսնակը: