Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 30-ը

48

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Բաքվի դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:

«Հանդիպումը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է եւ կկայանա վաղը», – ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

News.am