Թուրքերը հայատյացությունը վերածել են գործողությունների

85

Թուրքերը ֆրանսիական Վիեն քաղաքում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին, հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա, սադրիչ գործողություններ կատարել: Վերջին օրվա ընթացքում սա նմանատիպ 4-րդ դեպքն է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Լիոն-Վալանս ավտոճանապարհին  խաղաղ ցույց իրականացնող  անցկացնող հայերի բութ գործիքներով՝ մուճերով զինված թուրքեր են հարձակվել ու մարմնական վնասվածքներ հասցրել: Սակայն  Ֆրանսիայի թուրքերն այսքանով չեն բավարարվել: Երեկ գիշերը թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: «Ո՞ւր եք, հայեր»  բղավոցներով և ատելության խոսքերով փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները:  Ատելության կոչերով  երթ է տեղի ունեցել նաև ֆրանսիական Դեսին քաղաքում և Վիենում, որն օրերս ճանաչել էր Արցախի անկախությունը։

Նմանատիպ իրավիճակ է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ  խաղաղ ցույցի ժամանակ 3  հայ է դանակահարվել։ Հանցագործը փախել է դեպքի վայրից, ավելի ուշ բերման ենթարկվել: