Էրդողանն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

49

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Իլհամ Ալիևը շնորհավորել է Նախագահ Էրդողանին և թուրք ժողովրդին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 97-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի մնալ Ադրբեջանի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում», ասված է Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ: