Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հենց սկզբից ձգտել է իրավիճակը տեղափոխել բանակցային դաշտ

72

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ  Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ:

 «Մոսկվան հենց սկզբից ձգտել է շուտափույթ հրադադարի հասնել եւ իրավիճակը տեղափոխել բանակցությունների դաշտ»,- ասել է Զախարովան:

 Նա  հիշեցրել է, որ վաղը Ժնեւում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Օրակարգում ներառված են նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի, զինադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր: