Գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյանը 1,5 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել

36

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ                             

29 հոկտեմբերի 2020թ., Մոսկվա

Գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյան.

«Հենց հիմա փոխանցում եմ $1 000 000 «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ առաջին հերթին հայկական բանակին սատարելու համար։ Նաև ավելի քան կես միլիոն դոլարի գույք եմ ուղարկել:

Օգնել ենք, օգնում ենք, օգնելու ենք։

Պիտի օգնենք մարտերի ժամանակ հերոսաբար ընկած մեր մարտիկների ընտանիքներին։ Հաղթանա՛կ»։

Ռուբեն Գրիգորյանը Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆում և մի շարք այլ երկրներում լայնածավալ նախագծեր իրականացնող «ՌՈՒՑՈԳԻնվեստ» ընկերության հիմնադիրն է։ Արժեքավոր է նաև նրա հասարակական գործունեությունը. Մոսկվայի հայկական թանգարանի ստեղծողն է, ինչպես նաև հանդիսանում է Ռուսաստանի հայերի միավորման համանախագահը։

Գրիգորյանը բազմաթիվ հոդվածների, գրքերի, ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա բարեգործական նախաձեռնությունները Հայաստանում և Արցախում մի քանի տասնյակի են հասնում։