Գիտնականը՝ այն տարիքների մասին, երբ երեխաները առավել ծանր կամ թեթև են տանում COVID-19-ը

73

Կորոնավիրուսի ծանր ձևը հիմնականում արձանագրվում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ։ Երեխաների կեսը վիրուսը տանում է մեղմ ձևով, իսկ մեկ երրորդը`առանց ախտանիշների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը:

«Երեք տարեկանից բարձր երեխաների մոտ հիմնականում արձանագրվում են հիվանդության մեղմ և միջին ձևերը», ասել է նա: